Առավել տուժել են Բաղանիս, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը

Պաշտոնական
Հասարակություն

Առավել տուժել են Բաղանիս, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը

Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։   Այս մասին հայտնում է Նոյեմբերյանի համայնքապետարանը 

Առավել տուժել են Բաղանիս, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։

Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով` վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։

Leave a comment