Առավել տուժել են Բաղանիս, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը
Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Նոյեմբերյանի համայնքապետարանը
Առավել տուժել են Բաղանիս, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։
Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով` վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։