Փաշինյանի հեռացման տոմսը ժողովուրդը գնել է, մնում է ռեյսը կազմակերպել, նրա իշխանությունը փլվելու է

Մեր կուսակցությունը Սահմանադրական դատարան չի դիմելու, քանի որ այլ քաղաքական ուժեր բոլոր հնարավոր փաստարկներով դիմել են, մենք նաև չենք տեսնում, որ մարդկանց մոտ կա ներվ ընտրողներին դուրս հանելու և փողոցը ակտիվացնելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

Նահապետյանն ընդգծեց, որ օրերս իրենց կուսակցությունը կլուծարվի, ինչպես խոստացել էին։

Հետընտրական գործընթացներից խոսելիս նա նկատեց, որ ընտրությունների ներկայացման վերջին արարն այն էր, որ երեք ընտրատեղամասում արդյունքները չեղարկվեց, բայց վերաքվեարկություն չիրականացվեց, որպեսզի ԲՀԿ-ն շեմը չհաղթահարի և չմտնի խորհրդարան և իշխանությունը 3/5-ը յուրացնի։

«Այս ընտրություններում ժողովուրդը Փաշինյանի հեռացման տոմսը կազմակերպել է, մնում է ռեյսը կազմակերպել, որ նա հեռանա։ Ճիշտ, ժողովրդավար կազմակերպված հակադրության դեպքում այս իշխանությունը կփլվի»,- մեկնաբանեց Նահապետյանը։

Բանախոսի համոզմամբ, Փաշինյանը դաժան մեթոդների կիրառման է դիմելու, տարբեր սոցիալական խմբերի իրար հետ կռվացնելու է, որպեսզի կարողանա երկարաձգել իր իշխանությունը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment