Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա

Թուրքիայի Իսպարտա նահանգում զբոսաշրջիկների միկրոավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս 16-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

«Զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը կորցրել է կառավարումը և  կողաշրջվել։ Վթարի հետևանքով չորս մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել», – հաղորդում է հրատարակությունը։

Նախնական տեղեկությունների համաձայն, վարորդը կորցրել է կառավարումը, որից հետո մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

Leave a comment