https://arm.sputniknews.ru/20260620/rdn-atsneri-teghakajman-ev-karavarman-keter-e-vochnchacrel-dzhhum-kirarvel-en-aviarumber-103683590.html
ՌԴ–ն ԱԹՍ–ների տեղակայման և կառավարման կետեր է ոչնչացրել ԴԺՀ–ում, կիրառվել են ավիառումբեր
ՌԴ–ն ԱԹՍ–ների տեղակայման և կառավարման կետեր է ոչնչացրել ԴԺՀ–ում, կիրառվել են ավիառումբեր
Sputnik Արմենիա
ՊՆ-ից հայտնել են, որ ավիահարվածների արդյունքում բոլոր թիրախները խոցվել են։ 20.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-20T19:38+0400
2026-06-20T19:38+0400
2026-06-20T19:54+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
դոնեցկ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_42:191:1600:1067_1920x0_80_0_0_c335e2066d2d0cc729b6d91baaa67213.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսական օդատիեզերական ուժերը ԴԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման և ուկրաինական անօդաչուների կառավարման կետեր են ոչնչացրել ՖԱԲ-500 և ՖԱԲ-1500 ավիառումբերի հարվածներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։Նշվում է, որ ՖԱԲ -1500 3 ավիառումբով՝ ունիվերսալ պլանավորման և ուղղման մոդուլներով, հարված է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 81-րդ առանձին աերոմոբիլային բրիգադի ժամանակավոր տեղակայման վայրին ԴԺՀ Նիկոլաևկա գյուղում։ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ավիահարվածների արդյունքում թիրախները ոչնչացվել են։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
դոնեցկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5ce86242ef685a148d079cbdd64238ae.jpg.webp
ռուսաստան, դոնեցկ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, դոնեցկ, անօդաչու թռչող սարք (աթս)
ՊՆ-ից հայտնել են, որ ավիահարվածների արդյունքում բոլոր թիրախները խոցվել են։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսական օդատիեզերական ուժերը ԴԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման և ուկրաինական անօդաչուների կառավարման կետեր են ոչնչացրել ՖԱԲ-500 և ՖԱԲ-1500 ավիառումբերի հարվածներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Դոբրոպոլիե և Կուչեր Յար բնակավայրերում օդաչուները ՖԱԲ-500 ավիառումբով ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի երկու առանձին բրիգադների ԱԹՍ-ների կառավարման կետերը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՖԱԲ -1500 3 ավիառումբով՝ ունիվերսալ պլանավորման և ուղղման մոդուլներով, հարված է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 81-րդ առանձին աերոմոբիլային բրիգադի ժամանակավոր տեղակայման վայրին ԴԺՀ Նիկոլաևկա գյուղում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ավիահարվածների արդյունքում թիրախները ոչնչացվել են։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։