ՌԴ–ն ԱԹՍ–ների տեղակայման և կառավարման կետեր է ոչնչացրել ԴԺՀ–ում, կիրառվել են ավիառումբեր

https://arm.sputniknews.ru/20260620/rdn-atsneri-teghakajman-ev-karavarman-keter-e-vochnchacrel-dzhhum-kirarvel-en-aviarumber-103683590.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5ce86242ef685a148d079cbdd64238ae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, դոնեցկ, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, դոնեցկ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

ՊՆ-ից հայտնել են, որ ավիահարվածների արդյունքում բոլոր թիրախները խոցվել են։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսական օդատիեզերական ուժերը ԴԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման և ուկրաինական անօդաչուների կառավարման կետեր են ոչնչացրել ՖԱԲ-500 և ՖԱԲ-1500 ավիառումբերի հարվածներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Դոբրոպոլիե և Կուչեր Յար բնակավայրերում օդաչուները ՖԱԲ-500 ավիառումբով ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի երկու առանձին բրիգադների ԱԹՍ-ների կառավարման կետերը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՖԱԲ -1500 3 ավիառումբով՝ ունիվերսալ պլանավորման և ուղղման մոդուլներով, հարված է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 81-րդ առանձին աերոմոբիլային բրիգադի ժամանակավոր տեղակայման վայրին ԴԺՀ Նիկոլաևկա գյուղում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ավիահարվածների արդյունքում թիրախները ոչնչացվել են։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment