Անհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կա

Անհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել բազմության ուղղությամբ, այս պահին հայտնի է 13 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Չիկագոյի ոստիկանությունը կանչով մեկնել է Փրինստոն-պարկ թաղամաս տեղի ժամանակով մոտ 23:00-ին (Երևանի ժամանակով 07: 00-ին):

ABC-ի տվյալներով` կարմիր ամենագնացը մոտեցել է բազմությանը, մեքենայում գտնվող 2 անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ և փախուստի դիմել։

Բոլորը տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց թվում նաև անչափահասներ կան։

–00—ՅՄ

Leave a comment