Երևանում հնչած կրակոցներից 4 մարդ է տուժել, ձերբակալված կա. ՆԳՆ

Բաժանորդագրվել

Տուժածները տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երևանի Սիասավանի փողոցում հնչած կրակոցների հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ այսօր կրակոցներ են հնչել Սիսվանի փողոցում, տարածքում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված 5 պարկուճ, 2 գնդակ, ինչպես նաև արնանման հետքեր։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 13-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։

«Միջադեպի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ անձ ձերբակալվել է»,– ասված է հաղորդագրությունում։

Միջոցառումներ են ձեռնարկվում վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a comment