Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեից 1 դրամ է պահանջում

Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեից 1 դրամ է պահանջում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանն հայցադիմում է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ։

Նարեկ Կարապետյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը,   այն է` «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»։ 

Ինչպես նաեւ պահանջում է պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում www.investigative.am կայքում, Պատասխանողի ֆեյբուքյան՝ https://www.facebook.com/ArmInvestigative և Թելեգրամյան՝ https://t.me/committeearm օգտահաշիվներում  տեղադրել «Հերքում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի հրապարակում` պահպանելով այն առնվազն 1 ամիս։

Պահանջվող տեքստը սա է`

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 20.05.2026 թվականին հրապարակում է կատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, որով ներկայացվել է սուտ տեղեկություն, որի միջոցով վերջինիս է վերագրվել այնպիսի փաստ, որը չի համապատասխանել իրականությանը և կապ չի ունեցել վերջինիս հետ։ Հրապարակային տեղեկացնում ենք, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ եղել է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներողություն է խնդրում»:

Հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որեւիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից  Նարեկ Կարենի Կարապետյան պահանջում է բռնագանձել 1 (մեկ) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

 Ըստ հայցադիմումի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հօգուտ Նարեկ Կարենի Կարապետյանի պետք է բռնագանձել նաեւ դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Գործը մակագրվել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Դատավորը հայցադիմումը ընդունել է վարույթ, սակայն նիստի օր դեռ նշանակված չէ։ 

 

Leave a comment