Ֆրանսիայում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է «Ubisoft» ընկերության համահիմնադիրը

Բաժանորդագրվել

Գիյմոյի ընտանիքին արդեն տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, սակայն մահացածների ինքնությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով ենթադրաբար մահացել է համակարգչային խաղեր մշակող «Ubisoft» ընկերության հիմնադիրներից մեկը՝ Կլոդ Գիյմոն։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Երեկ երեկոյան Ֆրանսիայի արևմուտքում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ է մահացել։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Կլոդ Գիյմոն տեղական աերոակումբի անդամ էր և կործանված ինքնաթիռի սեփականատերը։ Նշվում է, որ Գիյմոյի ընտանիքին արդեն տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, սակայն մահացածների ինքնությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

«Ubisoft»-ը հիմնադրվել է 1986 թվականին, որի պորտֆելում ընդգրկված են այնպիսի հայտնի խաղեր, ինչպիսիք են «Assassin’s Creed»-ը, «Prince Of Persia»-ն և «Far Cry»-ն, ինչպես նաև 2048 գլուխկոտրուկը:

Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, հրահանգիչն ու օդաչուն զոհվել են

Leave a comment