ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Փախստականների համաշխարհային օր
Կենդանաբանական այգիների փղերի պաշտպանության համաշխարհային օր
Արգենտինա՝ Ազգային դրոշի օր
Սենեգալ՝ Անկախության օր
Ուզբեկստան՝ Անկախության օր
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1877-ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանը։
1911-ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը։
1915-ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, խմբագիր Գուրգեն Բորյանը։
1917-ծնվել է գրող Անահիտ Սահինյանը։
1920- Բաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը, որի առաջին ներկայացումը եղել է Շիրվանզադեի «Պատվի համար»-ը։
1921- ՀՍԽՀ Ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։
1923-ծնվել է մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանը։
1942-ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը։
1985- վախճանվել է հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը։
1990- տեղի է ունեցել Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը. ԳԽ-ը բարդ պայմաններում ձեռնամուխ է եղել անկախ պետականության ստեղծմանը։
1991- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի շրջակայքում խփվել է ադրբեջանական երեք Ми-24 ուղղաթիռ։
1997-Բելգիայում թուրքական դեսպանատանը տեղի է ունեցել պայթյուն. անհայտ մարդը հեռախոսով հայտնել է, որ հարձակումը իրականացրել է «Յանիկյանի ռազմականացված խումբը», սակայն անհայտ է մնացել՝ արդյո՞ք դա ԱՍԱԼԱՆ է իրականացրել, թե այլ ահաբեկչական խումբ։
2001-Երևանի մամուլի ակումբի և Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միության կազմակերպած համատեղ ծրագրի շրջանակներում Բաքու է մեկնել վեց հայ լրագրող։
2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը։
2008-Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հանրահավաքը։
2015-Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակել է նստացույցը Ազատության հրապարակում. 300-ից ավելի ակտիվիստ գիշերը լուսացրել է բաց երկնքի տակ։
2018- ոստիկանության կողմից ստուգումներ են իրականացվել արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունում։
2022-Արագածոտնի մարզում քպականների հարազատները կրակել են այն երիտասարդների վրա, որոնք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
2025-Ստամբուլում տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը։
ԱՇԽԱՐՀ
451- տեղի է ունեցել Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։
840-վիկինգները առաջին անգամ Սենայով լողալով հասել են Ռուան։
1587-անգլիացի հետազոտող Մարտին Ֆրոբիշերը Գրենլանդիան հայտարարել է թագավորության տարածք՝ այն անվանակոչելով Արևմտյան Անգլիա։
1782-հաստատվել է ԱՄՆ-ի Մեծ պետական կնիքը։
1792-Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ սկսվել է ժողովրդական ապստամբություն Փարիզում։
1793-ամերիկացի Էլի Ուիթնին արտոնագրել է բամբակ մաքրող մեքենան։
1819- ծնվել է գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը՝ Ժակ Օֆենբախը։
1840-Սեմյուել Մորզեն արտոնագրել է հեռագիրը։
1863- Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։
1867-ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջոնսոնը հայտարարել է Ալյասկայի գնման մասին։
1933-վախճանվել է միջազգային կոմունիստական շարժման գործիչ, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը։
1963-ստեղծվել է «թեժ գիծ» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։
1974- որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն՝ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Կիպրոսի դեմ և գրավել Կիպրոսի ողջ հյուսիսը։
1990-Ուզբեկստանում ընդունվել է անկախության հռչակագիր։
1991-ԳՖՀ-ի խորհրդարանը որոշում է ընդունել Բոննից մայրաքաղաքը Բեռլին տեղափոխելու մասին։
2003-ստեղծվել է Վիքիպեդիա շտեմարանը։
2005-վախճանվել է առաջին ինտեգրալային միկրոսխեմաներ ստեղծողներից մեկը՝ ամերիկացի ֆիզիկոս Ջեկ Կիլբին։