ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր մեղմացումը կարող է առաջին հերթին օգուտ բերել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), նշում են փորձագետները։
Reuters-ի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ միջազգային մեկուսացման պայմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձևավորել է լայն տնտեսական ցանց՝ վերահսկելով Իրանի տնտեսության կարևոր ոլորտներ՝ նավթարդյունաբերությունից մինչև շինարարություն։
Փորձագետների գնահատմամբ՝ եթե ԱՄՆը մեղմացնի սահմանափակումները և վերականգնվի արտաքին ներդրումների հոսքը, տնտեսական ակտիվության աճից առավելապես կարող են շահել ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված կառույցները։
Վերլուծաբանների կարծիքով՝ նման զարգացումը կարող է ավելի ամրապնդել կորպուսի տնտեսական և քաղաքական ազդեցությունը Իրանում՝ այն դարձնելով հնարավոր տնտեսական բացման գլխավոր շահառուներից մեկը։