Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին:
Նախարարի տեղակալը ողջունել է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ կարևորելով առաքելության դերը կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ամրապնդման գործում:
Զրուցակիցները քննարկել են առաքելության կարողությունների լիարժեք կայացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը․ ընդգծվել է առաքելության մանդատից բխող միջոցառումների իրականացման հարցում հայաստանյան գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել Կոսմին Ջորջ Դինեսկուին առաքելության նպատակների արդյունավետ իրականացման գործում՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սատարելու առաքելության կայացմանը:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: