Հունիսի 18-ին Մոսկվայի մարզում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով 8 տարեկան աղջիկ է մահացել

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Վորոբյովը հայտնել էր, որ Մոսկվայի մարզում անօդաչուի հարձակման հետևանքով տուժածներից երկուսը երեխաներ են։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երեկ Մոսկվայի մարզում անօդաչուի հարձակման հետևանքով 8 տարեկան աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

Ավելի վաղ Վորոբյովը տեղեկացրել էր, որ Մոսկվայի մարզում անօդաչուի հարձակման հետևանքով 16 մարդ է տուժել, այդ թվում՝ երկու երեխա։

«Ցավոք, ԱԹՍ–ների երեկվա հարձակումից հետո Ժուկովսկիում բռնկված հրդեհի հետևանքով 8 տարեկան աղջիկ է մահացել։ Դեպքի պահին նա տանն է եղել տատիկի հետ, կինը չի տուժել։ Ցավակցություն եմ հայտնում հարազատներին և մտերիմներին», – գրել է Վորոբյովը տելեգրամյան ալիքում։

Մարզպետը նաև խոստացել է աղջկա ընտանիքին անհրաժեշտ օգնություն ու աջակցություն տրամադրել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment