Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկել է այցը ԱՄՆ Մելոնիի հասցեին Թրամփի վիրավորական խոսքերից հետո


Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է այցը ԱՄՆ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին «աղաչել է» իրեն համատեղ լուսանկարվել:


«Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական խոսքերը վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին վիրավորում են ամբողջ Իտալիան։ Այդ պատճառով ես որոշում եմ կայացրել չեղարկել իմ այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված էր հունիսի 21-22-ը»,- ասվում է նախարարի հրապարակման մեջ։


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մելոնին Ֆրանսիայում «Յոթի խմբի» գագաթնաժողովի ժամանակ իրեն «աղաչել է» համատեղ լուսանկարվել: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ինքը պարտավոր չէր դա անել, բայց նա «խղճացել է» և համաձայնել:


Իտալիայի վարչապետն այդ պնդումն անվանել է «ամբողջովին հորինված»։ Նա հավելել է, որ ապշած է Թրամփի մեկնաբանություններից:

Դիտումների քանակ1

Leave a comment