Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին

Զկռտոցը երբեմն կարող է լինել կաթվածի ախտանիշ, ասել է անոթային նյարդաբան Ադիլ Պոպալզայը HuffPost-ին տված հարցազրույցում։

Բժիշկը նշել է, որ զկռտոցը կաթվածի համեմատաբար հազվագյուտ նշան է։ Այն կարող է առաջանալ, եթե վնասված են ուղեղի ցողունը և, մասնավորապես, երկարավուն ուղեղը։ Մասնագետի խոսքով՝ այս հատվածները համակարգում են դիաֆրագմայի կծկման համար պատասխանատու ռեֆլեքսը։

Նյարդաբանը նշել է, որ կաթվածի մասին վկայող վտանգավոր զկռտոցները տարբերվում են սովորականից նրանով, որ տևում են ժամերով և ինքնուրույն չեն անցնում։ Բացի այդ, դրանք ուղեկցվում են մարմնի մի կողմի թուլությամբ, գլխապտույտով, գլխացավով, սրտխառնոցով կամ շփոթմունքով։ «Զկռտոցն ինքնին գրեթե երբեք կաթվածի նշան չէ, սակայն այլ ախտանիշների հետ զուգակցված մշտական կարող է նախազգուշացնող նշան լինել», – ընդգծել է մասնագետը։

Leave a comment