Երևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը «Մուլտի Ուելնես» ընկերության հետ. Տոնոյան

Տեղեկություններ կան, որ քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ տեղյակ է՝ քաղաքապետարանից կողմից պայմանագիրը միակողմանիորեն լուծելու վերաբերյալ ծանուցագիր է եկել. «Այդ տարածքը մինչև 2065 թվականը վարձակալությամբ է տրված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։ Երևանի քաղաքապետարանը, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ 1 ամիս շուտ տեղեկացնելով «Մուլտի գրուպ» կոնցեռնին»։

Նա հավելեց, որ իրավաբանները արդեն իսկ առարկություններ ներկայացրել են։

Leave a comment