Eden Park նոր բնակելի թաղամասի բոլոր բազմաբնակարան շենքերում կտեղադրվեն շվեյցարական Schindler ապրանքանիշի վերելակներ։ «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ի համագործակցության նպատակը ժամանակակից, անվտանգ և հուսալի տեխնոլոգիական լուծումների ներդրումն է բնակարանաշինության ոլորտում։
Հուշագրի ստորագրման ընթացքում ներկայացվել են Eden Park թաղամասի նախագծային լուծումները, շենքերի տեսքը և Schindler վերելակների տեխնիկական հնարավորությունները։
Առինջում կառուցվող թաղամասը զբաղեցնում է 120 հազար քմ տարածք, որից 75 հազար քմ-ը նախատեսված է կանաչապատման համար։
Նախագիծը ներառում է 23 շենք, ինչպես նաև բնակիչների համար նախատեսված հանգստի, սպորտի և առևտրային բազմազան ենթակառուցվածքներ։
«Metrum Invest» կառուցապատող ընկերությունը շուկայում է շուրջ 5 տարի և իրականացնում է 9 նախագիծ՝ 5-ը՝ մայրաքաղաքում, 4-ը՝ մարզերում։ Ընկերության որակի և ժամկետների պահպանման երաշխիքն են արդեն ավարտված «Antara Inn» և «Renet» նախագծերում առկա ավարտական ակտերը` տրված պատկան մարմինների կողմից:
*գովազդ