Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. Բենիամին Նեթանհայու

Իսրայելը կարձագանքի շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից Լիբանանում իր ուժերի դեմ ուղղված ցանկացած հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ընդգծելով, որ իսրայելական զորքերը մտադիր չեն դուրս գալ հարավային Լիբանանից։

Նա ասել է, որ այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի հետ՝ Լիբանանի վրա գիշերը տեղի ունեցած հարվածներից հետո ստեղծված իրավիճակը գնահատելու համար։

«Իմ հրամանը շատ հստակ է. Իսրայելը չի ​​հանդուրժի մեր զինվորների կամ մեր տարածքի վրա հարձակումները, և մենք կստիպենք «Հեզբոլլահին» շատ բարձր գին վճարել այդ հարձակումների համար։ Իսրայելը կմնա հարավային Լիբանանի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի հյուսիսային բնակավայրերը պաշտպանելու համար», – հավելել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment