Իրանցի երգչուհի Պարաստա Ահմադին և նրա պրոդյուսերական թիմի ութ անդամ դատապարտվել են 74 մտրակի հարվածի՝ կնոջ՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար, հաղորդել է «The Guardian»-ը։
2024 թվականի դեկտեմբերին 29-ամյա Ահմադին իր YouTube ալիքի ուղիղ եթերում կատարել է «Az Khoone Javanane Vatan» հայրենասիրական երգը։ Ելույթը տարածվել է համացանցում ու միլիոնավոր դիտումներ է հավաքել, սակայն ելույթի ժամանակ նա հիջաբ չի կրել։
Երգչուհին դատապարտվել է մտրակի հարվածի։ Ղոմ նահանգի դատարանը նաև երկու տարով արգելել է արտիստին լքել երկիրը կամ զբաղվել ստեղծագործական աշխատանքով՝ «հասարակական բարոյականությունը վիրավորելու համար»։ Հրապարակված տեսանյութը որակվել է որպես «վուլգար և անբարոյական բովանդակություն»։