BreakTheBank մականունով օգտատերն ավելի քան 1.2 միլիոն դոլար է վաստակել FIFA 2026-ի խմբային փուլի՝ Պորտուգալիայի և Կոնգոյի հավաքականների միջև հանդիպման ոչ-ոքի արդյունքի վրա կատարած խաղադրույքի շնորհիվ։
Թրեյդերը գրեթե 300 հազար դոլար էր խաղադրել այն կանխատեսմամբ, որ Պորտուգալիայի հավաքականը չի կարողանա հաղթել Կոնգոյի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
Խաղից առաջ բուքմեյքերները Պորտուգալիայի հաղթանակը գնահատում էին 1.3 գործակցով, իսկ ԿԴՀ-ի հաղթանակը՝ 12։
Պորտուգալիայի հավաքականը հանդես է գալիս K խմբում։ Հունիսի 23-ին այն կմրցի Ուզբեկստանի, իսկ հունիսի 28-ին՝ Կոլումբիայի հավաքականի դեմ։
Հիշեցնենք՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է 48 ազգային հավաքականների մասնակցությամբ։ Մրցաշարը հյուրընկալող երկրներն են ԱՄՆ-ն, Կանադան ու Մեքսիկան։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։