Arm Roads Info հավելվածի միջոցով հնարավոր է հայտնել Հայաստանի ճանապարհներին նկատած թերությունների մասին

Հավելվածում առկա է եռալեզու ուղեցույց, որը կհուշի՝ ինչպես այն օգտագործել


ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ Եթե նկարել եք թերություններ ՀՀ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներին, ապա Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով կարող եք այդ մասին տեղեկացնել պատասխանատուներին, և կարճ ժամկետում այդ թերությունները կվերացվեն, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») բջջային հավելվածը կարող եք ներբեռնել PlayMarket-ում և AppStore-ում։ 


Հավելվածում առկա է եռալեզու ուղեցույց, որը կհուշի՝ ինչպես այն օգտագործել։


Պարզապես ճանապարհահատվածում, որտեղ արձանագրել եք թերություն, կատարեք տեղորոշում, լուսանկար, կցեք այն, նշեք մեկնաբանություն, ձեր էլ. հասցեն և սեղմեք «Հաստատել» կոճակը։


Ճանապարհային դեպարտամենտից նաև հայտնում են, որ հավելվածը նաև տեղեկատվական հարթակ է։ Այն կծանուցի ընթացիկ շինաշխատանքների, ճանապարհների անցանելիության, շրջանցիկ ճանապարհների մասին։

Leave a comment