https://arm.sputniknews.ru/20260619/sdn-uzhegh-hajastan-dashinqi-dimumy-petq-e-qnni-15-orja-zhamketum-103647449.html
ՍԴ–ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը պետք է քննի 15-օրյա ժամկետում
ՍԴ–ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը պետք է քննի 15-օրյա ժամկետում
Sputnik Արմենիա
Դիմումը մուտքագրվելուց հետո նախ երկօրյա ժամկետում պետք է որոշվի դրա ընդունելիության հարցը։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T13:51+0400
2026-06-19T13:51+0400
2026-06-19T13:53+0400
հայաստան
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24600542_0:0:1600:901_1920x0_80_0_0_923ed06bb2ea2ec6d5e21c778d7abae5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը (ՍԴ) ստացել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2–րդ ուժը դարձած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմումը։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ–ն` հավելելով, որ օրենքի համաձայն` պարտավոր է գործը քննել ու որոշում կայացնել մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին հայտարարել են նաև «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։ՍԴ–ից հայտնել են, որ դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում նախ կորոշվի դրա ընդունելիության հարցը։Եթե բողոքը պաշտոնապես վարույթ ընդունվի, կնշանակվի զեկուցող դատավոր, որը կնախապատրաստի գործը դատաքննության։ Սահմանադրական դատարանի ընթացակարգերի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/19/24600542_129:0:1553:1068_1920x0_80_0_0_ec518415eee49151bedac1a59d7eb3c5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրական դատարան
հայաստան, սահմանադրական դատարան
13:51 19.06.2026 (Թարմացված է: 13:53 19.06.2026)
Բաժանորդագրվել
Դիմումը մուտքագրվելուց հետո նախ երկօրյա ժամկետում պետք է որոշվի դրա ընդունելիության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը (ՍԴ) ստացել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2–րդ ուժը դարձած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմումը։ Այս մասին տեղեկացնում է
ՍԴ–ն` հավելելով, որ օրենքի համաձայն` պարտավոր է գործը քննել ու որոշում կայացնել մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին հայտարարել են նաև «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։
ՍԴ–ից հայտնել են, որ դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում նախ կորոշվի դրա ընդունելիության հարցը։
Եթե բողոքը պաշտոնապես վարույթ ընդունվի, կնշանակվի զեկուցող դատավոր, որը կնախապատրաստի գործը դատաքննության։ Սահմանադրական դատարանի ընթացակարգերի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ
10/51, 35/65 և 1
2/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: