Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ ««Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, կարևորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի և Հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Մենք ողջունում և աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները և ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան»,- գրված է կուսկացության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ Սամվել Կարապետյանը հայտարարել էր ընդդիմադիր ուժերի հետ համախմբման մասին։

Leave a comment