Ելակը, որն արտադրվում է Հայաստանում, այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում. Պապոյան. «Իրավունք»

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ-ում մեզ հետ զրույցում, անդրադառնալով արտահանման ծավալներին, նկատեց, որ դրանք ավելանում են, իսկ հայկական արտադրության ապրանքը որակապես չի զիջում եվրոպականին.-Խնդիրն ընդամենը մեկն է, այո՛, լոգիստիկան բարդ է, լոգիստիկան երկար է, հեռու է: Փակ սահմաններ, ծովի ելքի բացակայություն, տրանզիտ ժամանակի երկարություն, սրանք, բնականաբար, գնի վրա ազդում են և ազդում են գնային առումով մրցունակության վրա:

Որակական առումով մրցունակության խնդիր հայկական ապրանքը չունի, և վաղուց անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե մեր ապրանքներն ո՞վ կառնի, մերը որակով չէ: Այն ելակը, որն արտադրվում է Հայաստանում, այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում: Նույն մեթոդներով և տեխնոլոգիայով է աճեցվում, և չկա մի բան, որով տարբերվում է։

–Բայց այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ մինչ օրս հայկական արտադրանքը նոր շուկաներ արտահանելու խնդիրներ ունի:

-Միայն այն, որ մարդիկ տարիներով իրենց արտադրանքն արտահանել են ՌԴ, իսկ հիմա` Հունաստան, իրենց համար արդեն իսկ շոկային է: Նոր բան պիտի սովորեն, նոր տրանզիտի հետ կապված օրենսդրական խնդիրներ կան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment