Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների հիման վրա իրականացված վերլուծության մեջ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հատուկ ընդգծել է Ռուսաստանի առաջատար դերը Հայաստանի դրամական փոխանցումների կառուցվածքում:
Ըստ պարբերականի՝ 2025 թվականի արդյունքներով Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումները կազմել են 3,9 միլիարդ դոլար։ Այս գումարը կազմել է Հայաստանի 29,5 միլիարդ դոլար ընդհանուր ՀՆԱ-ի մեկ ութերորդ մասը։
Գործակալությունը նաև ներկայացրել է այլ խոշոր աղբյուրներից ստացված փոխանցումների պատկերը՝ ըստ որոնց՝ ցանկը գլխավորում են.
ԱՄՆ-ն՝ 733,8 մլն դոլար,
Միացյալ Թագավորություն՝ 207,3 մլն դոլար,
Շվեյցարիան՝ 131,9 մլն դոլար։