https://arm.sputniknews.ru/20260619/hajantary-srskum-e-antarnery-nvor-mijvocnery-tunavvorum-en-miajn-vnasatunerin-103592827.html
«Հայանտառը» սրսկում է անտառները. նոր միջոցները թունավորում են միայն վնասատուներին
«Հայանտառը» սրսկում է անտառները. նոր միջոցները թունավորում են միայն վնասատուներին
Sputnik Արմենիա
Ուղղաթիռից հատուկ պատվաստուկներով մշակման ենթակա անտառների ընդհանուր մակերեսն այս տարվա համար շուրջ 9000 հեկտար է։ Այդքան անտառապատ տարածք վարակված է տերևակեր… 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T08:55+0400
2026-06-19T08:55+0400
2026-06-19T08:55+0400
անտառ
«հայանտառ» պոակ
վնասատու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103591133_0:86:720:491_1920x0_80_0_0_139afba5a8c5aec8a6de135cd1846228.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի– Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի մասնագետները անտառապատ տարածքներում պայքարում են վնասատուների և հիվանդությունների դեմ։ Ի տարբերություն նախորդ տարիների, պայքարի միջոցառումներն այսօր իրականացվում են ոչ թե քիմիական, այլ կենսաբանական պատրաստուկներով, որը շրջակա միջավայրի, կենդանական աշխարհի և մեղուների համար վտանգավոր չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայանտառի» գլխավոր անտառպաթոլոգ Տարոն Մանուկյանը։ Ներկա պահին աշխատանքներ են տարվում Հրազդանի անտառտնտեսությունում։ Բուժականի և Արզականի անտառներում աշխատանքներն ավարտվել են, այս օրերին վնասատուներից «ազատագրվում» են Ծաղկաձորի և Մեղրաձորի անտառները։ Վայոց Ձորի մարզում ևս աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Հաջորդը Արագածոտնի անտառներն են։ Լոռու և Տավուշի անտառներում, Մանուկյանի խոսքով, վնասակար օրգանիզմների ցայտուն առկայություն մասնագետները չեն հայտնաբերել, ուստի ցողման անհրաժեշտություն այդտեղ չկա։ Վնասատուների դեմ պայքարին խանգարում է միայն անկայուն եղանակն ու ցերեկային ժամերին`սաստիկ շոգը։ Ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են հիմնականում առավոտյան ժամերին` ժամը 06։00-ից մինչև կեսօր։ Ամպրոպի, կարկուտի ու անձրևի ժամանակ ևս թռիչքերն ստիպված են լինում դադարեցնել։ Անկանոն գրաֆիկի պայմաններում «Հայանտառի» ներկայացուցիչը դժվարանում է աշխատանքների ավարտի հստակ ժամկետ նշել, թեև նախապես որոշված էր Հայաստանի անտառներում վնասատուների այս տարվա պայքարն ավարտել մինչև հունիսի վերջը։Նշենք, որ ուղղաթիռից հատուկ պատվաստուկներով մշակման ենթակա անտառների ընդհանուր մակերեսն այս տարվա համար շուրջ 9000 հեկտար է։ Այդքան անտառապատ տարածք վարակված է տերևակեր վնասատուներով ու բույսերի հիվանդություններով։
2026
Լուրեր
am_HY
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Sputnik Արմենիա
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
2026-06-19T08:55+0400
true
PT0M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103591133_0:77:720:617_1920x0_80_0_0_6beccb6a6aba0bc094c0843ac0057483.jpg.webp
անտառ, «հայանտառ» պոակ, վնասատու
անտառ, «հայանտառ» պոակ, վնասատու
Ուղղաթիռից հատուկ պատվաստուկներով մշակման ենթակա անտառների ընդհանուր մակերեսն այս տարվա համար շուրջ 9000 հեկտար է։ Այդքան անտառապատ տարածք վարակված է տերևակեր վնասատուներով ու բույսերի հիվանդություններով։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի– Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի մասնագետները անտառապատ տարածքներում պայքարում են վնասատուների և հիվանդությունների դեմ։
«Համատեղ իրականացվում են ցողման աշխատանքներ` միջատացման` «Լեպտոցիդ» և սնկացման` «Ֆիտոլավին» պրեպարատներով։ Ցողումը իրականացնում ենք հատուկ տվյալ նպատակի համար հարմարեցված ուղղաթիռով, GPS նավիգացիոն սարքավորումներով։ Կենսաբանական պատրաստուկները մեղվաընտանիքների համար վտանգավոր չեն։ Անհրաժեշտություն չկա հատուկ տեղափոխել մեղվաընտանիքները մշակվող տարածքներից, թեև մենք նախօրոք տվել ենք հայտարարություն, իրազեկել ենք տվյալ հատվածների բնակիչներին, հիմնականում` համայնքապետերի միջոցով։ Բայց մարդու և կենդանու վրա, ըստ էության, դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ»,– ասում է մասնագետը։
Ներկա պահին աշխատանքներ են տարվում Հրազդանի անտառտնտեսությունում։ Բուժականի և Արզականի անտառներում աշխատանքներն ավարտվել են, այս օրերին վնասատուներից «ազատագրվում» են Ծաղկաձորի և Մեղրաձորի անտառները։
Վայոց Ձորի մարզում ևս աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Հաջորդը Արագածոտնի անտառներն են։
Լոռու և Տավուշի անտառներում, Մանուկյանի խոսքով, վնասակար օրգանիզմների ցայտուն առկայություն մասնագետները չեն հայտնաբերել, ուստի ցողման անհրաժեշտություն այդտեղ չկա։
«Հայաստանյան անտառներում հանդիպող հիմնական վնասատուներն են ոսկե տուտը, կաղնու վնասատուները և բարձրադիր գոտիներում, օրինակ, Հրազդանի արտառտնտեսությունում, ձմեռային երկրաչափը»,– ասում է մեր զրուցակիցը։
Վնասատուների դեմ պայքարին խանգարում է միայն անկայուն եղանակն ու ցերեկային ժամերին`սաստիկ շոգը։ Ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են հիմնականում առավոտյան ժամերին` ժամը 06։00-ից մինչև կեսօր։ Ամպրոպի, կարկուտի ու անձրևի ժամանակ ևս թռիչքերն ստիպված են լինում դադարեցնել։
Անկանոն գրաֆիկի պայմաններում «Հայանտառի» ներկայացուցիչը դժվարանում է աշխատանքների ավարտի հստակ ժամկետ նշել, թեև նախապես որոշված էր Հայաստանի անտառներում վնասատուների այս տարվա պայքարն ավարտել մինչև հունիսի վերջը։
Նշենք, որ ուղղաթիռից հատուկ պատվաստուկներով մշակման ենթակա անտառների ընդհանուր մակերեսն այս տարվա համար շուրջ 9000 հեկտար է։ Այդքան անտառապատ տարածք վարակված է տերևակեր վնասատուներով ու բույսերի հիվանդություններով։