Կիեւի հարձակումներին ի պատասխան՝ Ռուսաստանը պարբերաբար հարվածներ կհասցնի Ուկրաինայի այն թիրախներին, որոնցից կախված է իր զինված ուժերի մարտական պատրաստվածությունը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես վաղուց համոզված եմ, որ խոսքերը բավարար չեն։ Պատահական չէ, որ նախագահը որոշ ժամանակ առաջ՝ Կիեւի ևս մեկ ահաբեկչական հարձակումից հետո, հայտարարեց, որ մենք այժմ զանգվածային խմբային հարվածներ կհասցնենք», – լրագրողներին ասել է նա Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում։