ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026-ի խմբային փուլի առաջին տուրից հետո հայտնի են թիմերի մրցաշարային դիրքերը. հայտնում է FIFA-ն։

A խմբում 3-ական միավոր ունեն Մեքսիկան և Հարավային Կորեան, իսկ Չեխիան և Հարավային Աֆրիկան դեռ միավոր չեն վաստակել։
B խմբում բոլոր թիմերը՝ Շվեյցարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կանադան և Կատարը, ունեն 1-ական միավոր։
C խմբում առաջատարն է Շոտլանդիան՝ 3 միավորով, որին հաջորդում են Մարոկկոն և Բրազիլիան, իսկ Հայիթին դեռ միավոր չունի։
D խմբում առաջատար են ԱՄՆ-ն և Ավստրալիան՝ 3-ական միավորով։
E խմբում Գերմանիան և Կոտ դ’Իվուարը ունեն առավելություն՝ 3-ական միավոր։
F խմբում առաջատար է Շվեդիան՝ 3 միավորով։
G և H խմբերում բոլոր թիմերը բաժանում են միավորները՝ 1-ականով։
I խմբում առաջատար են Նորվեգիան և Ֆրանսիան՝ 3-ական միավորով։
J խմբում նույն կերպ առաջատար են Արգենտինան և Ավստրիան։
K խմբում առաջին տեղում Կոլումբիան է՝ 3 միավորով։

Leave a comment