Իրանը պաշտոնյաներին զգուշացրել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ լուսանկարվելու հարցով

Իրանական «Խորասան» թերթը, որը մոտ է բանակցային թիմի ղեկավար և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, զգուշացրել է իրանցի պաշտոնյաներին ԱՄՆ պաշտոնյաների հետ լուսանկարվելուց կամ ձեռք սեղմելուց Շվեյցարիայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ, հաղորդել է «Iran International»-ը։

Թերթը նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կամ նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են մեկնել Շվեյցարիա ստորագրման արարողությանը, և զգուշացրել է, որ Վաշինգտոնը դիտավորյալ է փնտրում նման լուսանկար։

«Իրանական պատվիրակության արարողակարգային ծառայությունը պետք է հիմա զգոն լինի», – ընդգծել է թերթը՝ հավելելով, որ պաշտոնյաները չպետք է համաձայնվեն «հիշարժան լուսանկարներ» անել ամերիկացիների հետ կամ ձեռք սեղմել Թրամփի հետ։

Leave a comment