Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր խստացումներ է սահմանել միկրոբիզնեսի համար

https://arm.sputniknews.ru/20260618/nikvol-pashinjany-vorvoshel-e-nvor-khstacumner-e-sahmanel-mikrvobiznesi-hamar-103608386.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294123_124:0:1281:868_1920x0_80_0_0_49330f9b6c3ed7b1f530d4b698d733a0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, միկրոբիզնես, նիկոլ փաշինյան, բիզնես, հդմ

հայաստան, միկրոբիզնես, նիկոլ փաշինյան, բիզնես, հդմ

Բաժանորդագրվել

Փաշինյանը հայտարարեց` կարգավորումը լիարժեք պետք է գործի 2027 թվականի հունվարի 1–ից։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր խստացումներ սահմանել միկրոբիզնեսի և շրջանառության հարկով աշխատողների համար։ Այդ մասին նա այսօր տեղեկացրեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ` այս հարցի լուծումը համարելով անհետաձգելի։

Ըստ նրա` եթե արձանագրվի` միկրոբեզնեսը կամ շրջանառության հարկով աշխատող բիզնեսը տարվա ընթացքում 3 անգամ ՀԴՄ կտրոն չի տպել, ապա նա 5 տարով կզրկվի այս համակարգում աշխատելու հնարավորությունից և միայն կաշխատի ԱԱՀ համակարգում։

«Ես հասկանում եմ, որ սա ոմանց համար կարող է նշանակի դե ֆակտո փակում, սակայն, ուրեմն, թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։ Չի կարող այլ կերպ լինել»,– հայտարարեց նա` ավելացնելով, որ այս կարգավորումը լիարժեք պետք է գործի 2027 թվականի հունվարի 1–ից։

Փաշինյանը հիշեցրեց, որ միկրոբիզնեսի համար տարեկան շրջանառության շեմը 2024 թվականից 50 մլն դրամ է դարձել։

Նա տեղեկացրեց, որ ՊԵԿ նախագահի առաջ խնդիր է դրել` այս տարի դրոշմապիտակներով ապրանքների ցանկը պետք է մաքսիմալ ընդլայնել։

«2027 թվականի հունվարի 1–ից մաքսիմալ պետք է ընդլայնված լինի դրոշմապիտակավորումը։ Այսինքն` ինչ հնարավոր է պիտակավորել, պետք է պիտակավորենք։ Այն, ինչ հնարավոր չէ դրոշմապիտակավորել, դա էլ պետք է պիտակավորենք, քանի որ նման բան չկա, որ հնարավոր չլինի դրոշմապիտակավորել»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նա ավելացրեց, որ նաև պետք է մտածեն այս շուկայում այլընտրանքներ ձևավորելու մասին. եթե հիմա կա մեկ օպերատոր, ապա ապագայում պետք է մտածել, օրինակ, երկու օպերատոր ունենալու մասին։

Leave a comment