Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ

Գիշերը Ռուսաստանի մարզերի վրայով ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 555 անշարժ թևով անօդաչու թռչող սարք. այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Օդային թիրախները հարվածվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Ռոստովի և Ռյազանի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի և Ազովի ծովի վրայով։

Հունիսի 18-ի վաղ առավոտից Մոսկվային մոտենալիս խփվել է մոտ 180 անօդաչու թռչող սարք, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ ՀՕՊ գործողությունները դեռ շարունակվում են։

Առավոտյան հարձակումների արդյունքում Մոսկվայում վնասվել են նավթավերամշակման գործարանը և «Սադովոդ» առևտրի կենտրոնը, հայտնել է Սոբյանինը։ Մոսկվայի մարզում հարվածներ են հասցվել մանրածախ առևտրի կետերին, բնակելի շենքերին և մեքենաներին։ Անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով տարածաշրջանի մի քանի քաղաքներում վիրավորվել է մեկ կին։

«Ռոսավիացիան» սահմանափակումներ է կիրառել Մոսկվայի բոլոր օդանավակայաններում։ «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորները տարհանվել են անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով։

Leave a comment