Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա


Ուկրաինական ուժերն անօդաչուներով զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա: Մոսկվայի քաղաքապետի փոխանցմամբ՝ ավելի քան 130 անօդաչու թռչող սարք է խոցվել։


Հրդեհ է բռնկվել Կապոտնայի նավթավերամշակման գործարանում։ Դրոնների բեկորներ են ընկել «Սադովոդ» Առևտրի կենտրոնի տարածքում, շենքերից մեկը վնասվել է:


Ժուկովսկիում էլ անօդաչու թռչող սարքը հայտնվել է Գագարինի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքում, վնասվել է նաև առանձնատուն, մեկ մարդ վիրավորվել է: Անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են նաև Լյուբերցիում, վնասվել է ֆիթնես կենտրոնը և արդյունաբերական գոտում գտնվող օբյեկտը: 

Դիտումների քանակ5

Leave a comment