Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը կրկին երկարաձգվեց

https://arm.sputniknews.ru/20260618/hajastan-cementi-nermutsman-zhamanakavvor-argelqy-krkin-erkaradzgvec-103607681.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1893/82/18938277_84:0:1517:1075_1920x0_80_0_0_533ba308e673054ce36d813197b2b571.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ցեմենտ, արգելք, հայաստան, ներմուծում, հհ կառավարություն

ցեմենտ, արգելք, հայաստան, ներմուծում, հհ կառավարություն

Բաժանորդագրվել

Կառավարությունից նշում են, որ այս որոշման նպատակն է` կանոնակարգել տեղական ցեմենտի շուկան և ներմուծվող ցեմենտի համար ստեղծել հավասար պայմաններ:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծումը ժամանակավոր` 6 ամիս ժամկետով, կսահմանափակվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հուլիսի 23–ից և կգործի մինչև 2027 թ. հունվարի 23–ը։

Կառավարությունից նշում են, որ այս որոշման նպատակն է կանոնակարգել տեղական ցեմենտի շուկան և ներմուծվող ցեմենտի համար ստեղծել հավասար պայմաններ:

«Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Այնուամենայնիվ, 2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (0.94 մլն տոննա) 2024 թ. նկատմամբ նվազել է 10.4 %–ով, իսկ 3–րդ երկրներից ներմուծվել է շուրջ 751,3 հազար տոննա ցեմենտ (աճը 2024 թ. նկատմամբ՝ 29,2%)։

Միաժամանակ, ՀՀ ԱԺ–ն փոփոխություններ էր կատարել «Պետական տուրքի մասին օրենքում»` սահմանելով 3–րդ երկրներից ցեմենտի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման համար բազային տուրքի 800–ապատիկի չափով, նախկին՝ 200–ապատիկի փոխարեն (որոշումն ուժի մեջ է մտել 2025 թ. հունիսի 14-ից)։

Անգամ օրենսդրական այս փոփոխությունները չխոչընդոտեցին 3–րդ երկրներից ցեմենտի ներմուծմանը, այդ իսկ պատճառով կառավարության այս որոշման ընդունումն անհրաժեշտություն էր։

Leave a comment