Թրամփը սպառնացել է վերսկսել հարվածներն Իրանին, եթե ինչ-որ բան իր սրտով չլինի

https://arm.sputniknews.ru/20260617/trampy-sparnacel-e-versksel-harvatsnern-iranin-ete-inch-vor-ban-ir-srtvov-chlini-103581925.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2361/27/23612743_142:52:1495:1067_1920x0_80_0_0_3c814cc26c422f2d84dc811d20eace7c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, համաձայնագիր, լիբանան

դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, համաձայնագիր, լիբանան

Բաժանորդագրվել

Իրանն ու ԱՄՆ-ն ավելի վաղ հաստատել էին Շվեյցարիայում հունիսի 19-ին ստորագրվելիք հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կվերսկսի հարվածներն Իրանին, եթե իրեն չբավարարի, թե ինչպես է Թեհրանը կատարում համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դա փոխըմբռնման հուշագիր է։ Եթե դա ինձ դուր չգա, եթե նրանք իրենց ճիշտ չպահեն, մենք անմիջապես կվերադառնանք ռումբերը նրանց գլխին գցելուն»,-ասել է Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները:

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատեցին հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին: Ինչպես նշել է իրանական կողմը, հուշագիրը ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ հուշագիրը ստորագրելուց հետո հրապարակել տեքստը

Leave a comment