https://arm.sputniknews.ru/20260617/anvaver-tshanachel-yntrutjunneri-ardjunqnery-miasnutjan-tevery-varchakan-dataran-e-dimel-103599739.html
Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները․ «Միասնության թևերը» վարչական դատարան է դիմել
Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները․ «Միասնության թևերը» վարչական դատարան է դիմել
Sputnik Արմենիա
ԿԸՀ որոշման մեջ նշվում էր, թե նախընտրական փուլում և քվեարկության օրը տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա: 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T23:48+0400
2026-06-17T23:48+0400
2026-06-17T23:48+0400
«միասնության թևեր» նախաձեռնություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ազգային ժողովի ընտրություններ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99453679_0:0:1200:675_1920x0_80_0_0_6e9c9ed1401508b20261475ebc6bd87e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը վարչական դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ որոշումը՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Այդ մասին նշված է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ ԿԸՀ հունիսի 14-ի 258-Ա որոշման մեջ նշված էր, թե հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:Հավելենք, որ ավելի վաղ «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը հայտարարեց, որ կդիմեն նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։Հունիսի 14-ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» , «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։Հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ, և ըստ այդմ` ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99453679_150:0:1050:675_1920x0_80_0_0_2f31428e5ad60064dd44f1480e86d00c.jpg.webp
«միասնության թևեր» նախաձեռնություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, դատարան
«միասնության թևեր» նախաձեռնություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, դատարան
ԿԸՀ որոշման մեջ նշվում էր, թե նախընտրական փուլում և քվեարկության օրը տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
««Միասնության թևեր» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր հայտարարած դիրքորոշմանը, քիչ առաջ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԸՀ հունիսի 14-ի 258-Ա որոշման մեջ նշված էր, թե հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Հավելենք, որ ավելի վաղ «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը հայտարարեց, որ կդիմեն նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ, և ըստ այդմ` ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։