Նախարարներն արձակուրդ կգնան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը արձակուրդ կգնան։
Դավիթ Խուդաթյանին կտրամադրվի 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տեւողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 6-17-ը ներառյալ: Արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Իրեն հասանելիք արձակուրդից կօգտվի նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նա արձակուրդում կգտնվի 2026 թվականի հուլիսի 6-10-ը ներառյալ: Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել է որոշումները։