ՉԺՀ-ն աջակցում է Իրանին ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում. Վան Ի

Բաժանորդագրվել

Չինացի նախարարի խոսքով՝ փաստերն ապացուցել են, որ ռազմական և կոպիտ ուժը չեն կարող լուծել խնդիրները, հենց երկխոսությունն ու բանակցություններն են ճիշտ ընտրությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Չինաստանն աջակցում է Իրանին ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում։ Այս մասին ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Չինաստանը, լինելով Իրանի համապարփակ ռազմավարական գործընկերը, միշտ աջակցել է Թեհրանի հիմնավորված ու օրինական դիրքորոշմանը և սեփական ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու նրա ջանքերին»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Վան Ին։

Նրա խոսքով՝ Չինաստանն աջակցում է Պակիստանի և ողջ միջազգային հանրության միջնորդական ջանքերին և յուրովի նպաստում է խաղաղ կարգավորմանն ու մարտական գործողությունների դադարեցմանը։

«Փաստերն ապացուցել են, որ ռազմական և կոպիտ ուժը չեն կարող լուծել խնդիրները, հենց երկխոսությունն ու բանակցություններն են ճիշտ ընտրությունը»,-ասել է Վան Ին։

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, հուշագիրը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Վաշինգտոնի հետ հուշագրի ստորագրումից հետո Թեհրանը պետք է անխոչընդոտ վաճառի նավթամթերքն ու նավթաքիմիական արտադրանքը։ Չինաստանը համարվում է իրանական նավթի խոշորագույն ներկրողներից մեկը։

Leave a comment