Քրեական հետապնդում կհարուցվի «Հայաստան» դաշինքից ևս մի թեկնածուի նկատմամբ

https://arm.sputniknews.ru/20260617/qreakan-hetapndum-kharucvi-hajastan-dashinqic-evs-mi-teknatsui-nkatmamb-103595763.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103595561_97:0:997:675_1920x0_80_0_0_3e3eb2e5b6e82833204cedb3e3b9be94.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«հայաստան» դաշինք, թեկնածու, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

«հայաստան» դաշինք, թեկնածու, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

Ըստ փաստաբանի՝ ավելի վաղ թեկնածուի տանը խուզարկություն է կատարվել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Քրեական հետապնդում կհարուցվի «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ։ Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները՝ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքէջից։

Ռուսլան Բարսեղյանը ՀՅԴ անդամ է, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից։ Նա դաշինքի նախընտրական ցուցակի 62-րդ համարն է։ Թեպետ ԿԸՀ նիստն անցկացվել է դռնփակ, բայց կայքում հրապարակված որոշման տեքստից գործի վերաբերյալ որոշ մանրամասներ ենք իմանում։ Մասնավորաբար, Բարսեղյանի պաշտպան Աբգար Պողոսյանն այսօր հայտարարել է, որ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում սկսվել է իրականացնել ավելի վաղ, նաև իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Փաստաբանը հայտնեց , որ իրականացվել է նաև խուզարկություն, թե ինչ վարույթի շրջանակներում է՝ հայտնի չէ։

Leave a comment