Հայ թենիսիստուհիներն առավելության են հասել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Սան Մարինոյում ընթացող Billie Jean King Cup-ում (կանանց աշխարհի թիմային գավաթ) Հայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին։ Հայաստանի թենիսի ֆեդերացիայից հայտնել են, որ Գավաթի խաղաղության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ադրբեջանին։
Հաղթանակ են տարել Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթել են 6։2, 6։1 հաշվով, հայտնել է ֆեդերացիան։