https://arm.sputniknews.ru/20260617/im-aporini-kalanavvorman-356-rd-orn-e-miqajel-srbazany-ezrapakich-elujt-unecav-103588242.html
«Իմ ապօրինի կալանավորման 356-րդ օրն է». Միքայել սրբազանը եզրափակիչ ելույթ ունեցավ
«Իմ ապօրինի կալանավորման 356-րդ օրն է». Միքայել սրբազանը եզրափակիչ ելույթ ունեցավ
Sputnik Արմենիա
Փաստաբանները եզրափակիչ ելույթներում պնդեցին` Միքայել արքեպիսկոպոսի խոսքերի մեջ որևէ հանցանք չկա։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T17:48+0400
2026-06-17T17:48+0400
2026-06-17T19:00+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատ
փաստաբան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94257987_0:83:1600:983_1920x0_80_0_0_f12db2a5c1d87cca62d61702ba37aa45.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական այսօրվա նիստին եզրափակիչ ելույթներն էին հնչում։ Նշենք, որ Միքայել սրբազանը փետրվարի 6-ից տնային կալանքի տակ է։ Նրան թույլատրվում է միայն մասնակցել կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցել չի թույլատրվում։ Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ հռետորական հարց հնչեցրեց` արդյոք Միքայել սրբազանի հնչեցրածը սպառնալիք ու կոչ է։ Պնդեց` սրբազանն անցյալից դրվագ է պատմել, ապագայի հետ կապված ոչ մի կոչ չի եղել ու դա ակնհայտ է։ Ըստ Զոհրաբյանի` պատերազմում կատարվածի մասին իր մտքերն է ներկայացրել ու կոչի դեպքում պետք է ուղիղ գործողություն լիներ, ինչի ակնհայտ է, որ չի եղել։ Միքայել սրբազանը նույնպես եզրափակիչ ելույթով հանդես եկավ` նշելով, որ այսօր արդեն իր ապօրինի կալանավորման 356-րդ օրն է, իսկ 10 օրից էլ 1 տարին կլրանա։ «Փառք եմ վերընծայում Աստծուն` այս սքանչելի օրերն ինձ պարգևելու համար` բացառությամբ Առաջին ատյանի դատարանում մեր սիրելի դատախազների կողմից իմ ինտելեկտի խոշտանգման։ Մտքի, հանդարտության, Բագրատ և Արշակ սրբազանների հետ եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում էլ (արգելված է որևէ մեկի հետ շփումը, բացի 4 հոգուց–խմբ.) առանձնանալու հիանալի հնարավորության համար շնորհակալ եմ։ Հաճույքով կենտրոնացա իմ հոգևոր, մտավոր, ինչպես նաև ֆիզիկական բարօրության վրա։ Մենք իրապես սքանչելի օրեր ենք անցկացրել, իմ կյանքի լավագույն օրերն էին` մտածելու ոչինչ չունես, քանի որ հոտդ քեզնից կտրված է, դու իրավունք չունես քո հոտով զբաղվելու»,– ասաց սրբազանը։ Նա ընդգծեց, որ շուրջ 1 տարում միայն մտածել է աղոթելու, հոգևոր խաղաղության մասին։ Շիրակի թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց Աստծուն այդ հնարավորության համար, միևնույն ժամանակ ընդգծեց` դա չի նշանակում, որ պետք է շնորհակալ լինի այն մարդկանց, որոնք այդ ամենը ստեղծեցին իրենց սեփական նպատակների համար։ Պնդեց` այդ անձինք, եթե ոչ օրենքի, ապա Աստծո առաջ հաստատ պատասխան կտան։ «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, անազատության մեջ եմ լրիվ ապօրինի, ոչ մի մեղք չեմ գործել, մերժում եմ բոլոր մեղադրանքները։ Անմեղ եմ Հայաստանի Հանրապետության առջև և եղել եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ողջ կյանքը նվիրել եմ ՀՀ–ին, ինձ համար վիրավորական է, որ դատվում եմ «հանուն Հայաստանի Հանրապետության»,– ասաց հոգևորականը։ Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94257987_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c7b27031de98fdeba56549669fc1df6d.jpg.webp
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, փաստաբան, դատարան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, փաստաբան, դատարան
Փաստաբանները եզրափակիչ ելույթներում պնդեցին` Միքայել արքեպիսկոպոսի խոսքերի մեջ որևէ հանցանք չկա։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական այսօրվա նիստին եզրափակիչ ելույթներն էին հնչում։
Նշենք, որ Միքայել սրբազանը փետրվարի 6-ից տնային կալանքի տակ է։ Նրան թույլատրվում է միայն մասնակցել կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցել չի թույլատրվում։
«ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչությունում ուսումնասիրվել է «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան. Աջապահյան» վերտառությամբ հոդվածը և դրա սկզբնաղբյուր հանդիսացող տեսանյութը։ Պարզվել է, որ այս ամենը չի պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Հաղորդման կապակցությամբ էլ որևէ վարույթ չէր նախաձեռնվել։ Օրենքով սահմանված կարգով արձանագրվել է, որ հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանող նախնական իրավական գնահատական»,– այս մասին դատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Ռոման Ահարոնյանը։
Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ հռետորական հարց հնչեցրեց` արդյոք Միքայել սրբազանի հնչեցրածը սպառնալիք ու կոչ է։ Պնդեց` սրբազանն անցյալից դրվագ է պատմել, ապագայի հետ կապված ոչ մի կոչ չի եղել ու դա ակնհայտ է։ Ըստ Զոհրաբյանի` պատերազմում կատարվածի մասին իր մտքերն է ներկայացրել ու կոչի դեպքում պետք է ուղիղ գործողություն լիներ, ինչի ակնհայտ է, որ չի եղել։
Միքայել սրբազանը նույնպես եզրափակիչ ելույթով հանդես եկավ` նշելով, որ այսօր արդեն իր ապօրինի կալանավորման 356-րդ օրն է, իսկ 10 օրից էլ 1 տարին կլրանա։
«Փառք եմ վերընծայում Աստծուն` այս սքանչելի օրերն ինձ պարգևելու համար` բացառությամբ Առաջին ատյանի դատարանում մեր սիրելի դատախազների կողմից իմ ինտելեկտի խոշտանգման։ Մտքի, հանդարտության, Բագրատ և Արշակ սրբազանների հետ եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում էլ (արգելված է որևէ մեկի հետ շփումը, բացի 4 հոգուց–խմբ.) առանձնանալու հիանալի հնարավորության համար շնորհակալ եմ։ Հաճույքով կենտրոնացա իմ հոգևոր, մտավոր, ինչպես նաև ֆիզիկական բարօրության վրա։ Մենք իրապես սքանչելի օրեր ենք անցկացրել, իմ կյանքի լավագույն օրերն էին` մտածելու ոչինչ չունես, քանի որ հոտդ քեզնից կտրված է, դու իրավունք չունես քո հոտով զբաղվելու»,– ասաց սրբազանը։
Նա ընդգծեց, որ շուրջ 1 տարում միայն մտածել է աղոթելու, հոգևոր խաղաղության մասին։ Շիրակի թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց Աստծուն այդ հնարավորության համար, միևնույն ժամանակ ընդգծեց` դա չի նշանակում, որ պետք է շնորհակալ լինի այն մարդկանց, որոնք այդ ամենը ստեղծեցին իրենց սեփական նպատակների համար։ Պնդեց` այդ անձինք, եթե ոչ օրենքի, ապա Աստծո առաջ հաստատ պատասխան կտան։
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, անազատության մեջ եմ լրիվ ապօրինի, ոչ մի մեղք չեմ գործել, մերժում եմ բոլոր մեղադրանքները։ Անմեղ եմ Հայաստանի Հանրապետության առջև և եղել եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ողջ կյանքը նվիրել եմ ՀՀ–ին, ինձ համար վիրավորական է, որ դատվում եմ «հանուն Հայաստանի Հանրապետության»,– ասաց հոգևորականը։
Միքայել սրբազանը նաև ստախոս անվանեց գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին։ Հետաքրքրվեց` ստախոս լինելու, ինչպես նաև իր ապօրինի կալանքի համար այդ անձինք պատասխանատվության ենթարկվելո՞ւ են, թե՞ ոչ։