https://arm.sputniknews.ru/20260617/busher-aek-rus-masnagetneri-veradarnalu-tsragrer-en-mshakvel-likhachvov-103590370.html
«Բուշեր» ԱԷԿ ռուս մասնագետների վերադառնալու ծրագրեր են մշակվել. Լիխաչով
«Բուշեր» ԱԷԿ ռուս մասնագետների վերադառնալու ծրագրեր են մշակվել. Լիխաչով
Sputnik Արմենիա
Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ «Ռոսատոմը» ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջումների որոնմանը։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T18:28+0400
2026-06-17T18:28+0400
2026-06-17T18:28+0400
ալեքսեյ լիխաչով
«բուշեր» աէկ
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_0:0:3007:1691_1920x0_80_0_0_a830aa05ef19d3bf69830c54e606b310.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Իրանի «Բուշեր» ԱԷԿ ռուս մասնագետների փուլային վերադարձի ծրագրեր են մշակվել։ Այս մասին Կազանում ընթացող Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» ողջունում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնակցությունը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ փոխզիջումների որոնմանը։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանին հարվածների մեկնարկից հետո «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Լիխաչովը հայտնել էր «Բուշեր» ԱԷԿ-ից ավելի քան 600 ռուսաստանցի աշխատակիցների տարհանման մասին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_136:0:2865:2047_1920x0_80_0_0_9130961eb399f0796f13217f0ad1b69f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ լիխաչով, «բուշեր» աէկ, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան
ալեքսեյ լիխաչով, «բուշեր» աէկ, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան
Բաժանորդագրվել
Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ «Ռոսատոմը» ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջումների որոնմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Իրանի «Բուշեր» ԱԷԿ ռուս մասնագետների փուլային վերադարձի ծրագրեր են մշակվել։ Այս մասին Կազանում ընթացող Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Հենց որ հասկանանք, որ ապագա հարվածների ռիսկը նվազագույնի է հասել, մեր աշխատակիցների կյանքի և առողջության համար ռիսկը նվազագույնի է հասցված, կսկսենք փուլային վերադարձը։ Մենք պատրաստ ենք դրան, մշակել ենք այդպիսի ծրագրեր։ Դրանք համաձայնեցված են երկրի ղեկավարության հետ։ Մարդիկ ցանկանում են վերադառնալ. մենք վաղուց ենք այնտեղ, մենք լրջորեն ենք այնտեղ, մեզ հարգում են, մենք էլ խորին հարգանքով ենք վերաբերվում մեր պատվիրատուներին»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» ողջունում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնակցությունը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ փոխզիջումների որոնմանը։
«Մեզ, անշուշտ, առաջին հերթին անհանգստացնում է Իրանի միջուկային խնդրի կարգավորումը, մենք ողջունում ենք փոխզիջումների որոնումը, ողջունում ենք վերահսկողությունը տեղի ունեցողի նկատմամբ, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից, բայց այն պայմանով, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է որոշակի պատասխանատվություն ստանձնի և հանդես գա բոլոր կողմերի՝ այս հակամարտության բոլոր մասնակիցների շահերից»,-ասել է Լիխաչովը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանին հարվածների մեկնարկից հետո «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Լիխաչովը հայտնել էր «Բուշեր» ԱԷԿ-ից ավելի քան 600 ռուսաստանցի աշխատակիցների տարհանման մասին։