Քաջարանի 7 կմ թունելի և Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրերը՝ կառավարման խորհրդի օրակարգում
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։
Անդրադարձ է կատարվել Քաջարանի թունելի կառուցման ծրագրի տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներին։
Դիտարկվել են նաև Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում կառավարման խորհրդատուի և ճանապարհի 27կմ հատվածի շինարարության տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացների 1-ին փուլի արդյունքները։
Անդրադարձ է կատարվել նաև Բարգուշատի թունելի կառուցման նախագծի փորձաքննության իրականացման հարցերին։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդգծել է նախատեսվող աշխատանքները քննարկման արդյունքներին համահունչ իրականացնելու կարևորությունը՝ այդ նպատակով շահագրգիռ մարմիններին տալով հանձնարարականներ։