Թավիշը պետք է բացառվի, եկել է պատասխան տալու ժամանակը․ վարչապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ, ինչու Ծառուկյանի թալանվածը վերադարձված չէ, ինչպես է պատահել, որ կալուգացի օլիգարխը 8 տարիներին շարունակել է մանկապարտեզներից հոսանք գողանալ։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
«Այդ մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ, որոնց հետ կապված մենք շատ զգույշ և կաշկանդված ենք եղել։ Այս ընտրությունը և ընտրություններում երեխաների ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ, որտեղ թավիշը պետք է բացառվի։ Մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի՝ փեսան, հարսը, աներձագը, Հայաստանում դատավորներ են»,-ասաց վարչապետը և նշեց, որ իրենք գնալու են այս ճանապարհով և եթե համաձայն չէ ժողովուրդը, թող դուրս գա փողոցներ և կանգնեցնեն իրենց։
«Ես գնալու եմ այս ճանապարհով՝ քրեաօլիգարխիան ջախջախելու, ջարդուփշուր անելու, ոտի տակ տալու ճանապարով»,-ընդգծեց նա և նշեց, որ եկել է պատասսխան տալու ժամանակը՝ հատուցման ժամը հիմա է։