«Մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ․ հատուցման ժամը եկել է»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.06.2026 | 17:30

Մենք դժվարություն ունեինք ժողովրդին բացատրելու, թե ինչպես է պատահել, որ կալուգացի օլիգարխը հեղափոխությունից հետո ութ տարիների ընթացքում շարունակել է մանկապարտեզներից, դպրոցներից հոսանք գողանալ։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ էր եղել դրա պատճառը. որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ այդ մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ, որոնց հետ կապված մենք շատ զգույշ և կաշկանդված ենք եղել։ Հիմա ես ասում եմ հետևյալը. այս ընտրությունը և ընտրություններում երեխաների ակտիվությունը ինքը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ՝ հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի։ Որովհետև մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը՝ բոլորը դատավորներ են Հայաստանի Հանրապետությունում մինչև հիմա։

Դժվարություն ենք ունեցել, որովհետև անընդհատ… ինչու՞… որովհետև ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար։ Որովհետև մենք մտածել ենք, որ այնուամենայնիվ համակարգեր կան, և մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով։ Ուրիշ տարբերակ չկա, չկա ուրիշ տարբերակ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment