Հունիսի 17-ին«Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026»զորավարժության մեկնարկը

Հունիսի 17-ին«Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026»զորավարժության մեկնարկը (տեսանյութ)

իջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։

Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը։

Հնչել են ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի և Հունաստանի պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողները:

Զորավարժության հիմնական նպատակներն են՝

🔸 խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում,

🔸️ կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում,

🔸️ ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:

Leave a comment