https://arm.sputniknews.ru/20260617/lavrvovn-u-araghchin-khvosel-en-iran–amn-hushagri-stvoragrman-nakhapatrastakan-ashkhatanqneric-103579973.html
Լավրովն ու Արաղչին խոսել են Իրան – ԱՄՆ հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքներից
Լավրովն ու Արաղչին խոսել են Իրան – ԱՄՆ հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքներից
Sputnik Արմենիա
Թեհրանը և Վաշինգտոնը հաստատել են հունիսի 19-ին ստորագրվելիք հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը: 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T15:22+0400
2026-06-17T15:22+0400
2026-06-17T15:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հուշագիր
սերգեյ լավրով
աբբաս արաղչի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102225289_12:334:3059:2048_1920x0_80_0_0_db8614c137081eea3273a81cdd3aa48d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին: Ինչպես նշել է իրանական կողմը, հուշագիրը ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ հուշագիրը ստորագրելուց հետո հրապարակել տեքստը
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102225289_177:0:2908:2048_1920x0_80_0_0_44f226375dc7c966de8fc56872c3fbff.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր, սերգեյ լավրով, աբբաս արաղչի, ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր, սերգեյ լավրով, աբբաս արաղչի, ռուսաստան
Թեհրանը և Վաշինգտոնը հաստատել են հունիսի 19-ին ստորագրվելիք հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստման ընթացքի մասին, որը պետք է արձանագրի Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցումը և մեկնարկ տա Իրանի ու ԱՄՆ-ի միջև համալիր պայմանավորվածության կնքման շուրջ բանակցություններին», – ասված է հաղորդագրության մեջ:
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին: Ինչպես նշել է իրանական կողմը, հուշագիրը ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: