Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան լրահետազոտման: Բժիշկների գնահատմամբ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:

Leave a comment