Կարկուտ, անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (17-22.06.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Հունիսի 17-ի ցերեկը, 19-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ի, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 17-ին կեսօրից հետո, 18-22-ի՝ գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը, 19-20-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        36.0°C (2021թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա             8.7°C (1981թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       22.5°C

Leave a comment