Շատ ու շատ վիճահարույց է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ոլորտում սեգմենտավորում անելը, Հայաստան-Սփյուռք ջրբաժան անելը. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատ ու շատ վիճահարույց է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ոլորտում սեգմենտավորում անելը, Հայաստան-Սփյուռք ջրբաժան անելը։

Եթե ասում եք, թե ինչու պետք է ընտրությունների հետևանքները չկրողը, հարկեր չվճարողը գա ու արտահայտվի, կարող ենք ստանալ շատ տարբեր կարծիքներ ու շատ տարբեր հիմնավորումներ, թե ով կարող է ընտրել, իսկ ով` ոչ։

Հայաստանում ապրելը քիչ է։
Օրինակ, եթե թոշակառուի երեխաները արտագաղթել են, ծնողների թոշակը, բուժսպասարկումը թողնելով իմ ու իմ երեխաների վզին, որքանո՞վ է այդ մարդու ձայնը հավասար իմ ձայնի իրավունքին։
Եթե նրա երեխաներն ու թոռները չեն վաղը վազելու ռմբապաստարաններ, կրելու աշխատատեղերի կրճատման, աշխատավարձերի ցածր լինելու բեռը, չեն հյուծվելու հարկերի ու վճարների տակ, արդյո՞ք մեր դիրքերը հավասար են։

Սա դեռ վեկտորներից մեկն է։ Շատ տարբեր մոտեցումներ կարող են լինել, այդ թվում` կրթական ցենզը։
Չի կարելի օրենքները շփթփ փոփոխել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment